211652_close_icon
views-count973 դիտում article-date 23:23 15-05-2026

Հրդեհ՝ Կոտայքի մարզի Նուռնուս բնակավայրում․ Երևանի հրշեջների օպերատիվ աշխատանքի արդյունքում նախ կանխվել է կրակի տարածումը հարևան տներ, ապա՝ մարվել այն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15:25-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նուռնուս բնակավայրում գտնվող ամառանոցային տներից մեկում կրակ և ծուխ է նկատվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեգործների թաղամասում գտնվող տներից մեկի տանիքում։ Այրվել է տան տանիքի մոտ 70 քմ տարածքը և կենցաղային իրեր։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր