Հրդեհ՝ Երևանի Զաքարիա Քանաքեռցու փողոցի տներից մեկում. կրակի տարածումը կանխվել է հարևան տներ քաղաքացիների և հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվ. տեղում հերթապահություն են իրականացրել շտապօգնության բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու փողոցի 5-րդ նրբանցքի տներից մեկում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ՝ Երևանի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները նախ կանխել, ապա մարել են այն։
Այրվել է Զաքարիա Քանաքեռցու 5-րդ նրբանցքի 5-րդ տան տանիքը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Կրակի տարածումը կանխվել է հարևան տներ՝ շնորհիվ քաղաքացիների, ապա ժամանած հրշեջների։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են տան սեփականատիրոջ ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հրշեջների աշխատանքերի ավարտը տեղում հերթապահություն են իրականացրել։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։