211652_close_icon
views-count286 դիտում article-date 23:57 15-05-2026

ՆԳՆ-ում քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ հարցեր

Մայիսի 15-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդունել է Եվրոպայում Անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Յանեշ Լենարչիչի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտեն են ՀՀ ՆԳՆ-ից:

Քննարկվել են ԱԺ առաջիկա ընտրությունների նախապատրաստական աշխատանքների, ընտրական գործընթացի կազմակերպման ու դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ հարցեր։

Արմեն Ղազարյանը ներկայացրել է ընտրողների ցուցակների կազմման գործընթացը՝ նշելով, որ նախնական ցուցակներն ըստ ընտրական տեղամասերի արդեն հրապարկվել են։

Փոխնախարարը անդրադարձել է նաև ընտրողների տվյալների ճշգրտման և վերջնական ցուցակների կազմման ընթացակարգերին։ Նրա խոսքով՝ ամենօրյա ռեժիմով Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ընտրողների տվյալների ճշգրտությունն ապահովելու ուղղությամբ իրականացնում է ծավալուն աշխատանք։

Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Յանեշ Լենարչիչն ընդգծել է, որ դիտորդական առաքելության նպատակն է գնահատել ընտրական գործընթացի համապատասխանությունը ԵԱՀԿ պարտավորություններին, այլ միջազգային չափանիշներին և Հայաստանի ազգային օրենսդրությանը, ինչպես նաև ներկայացնել ընտրական գործընթացի համապարփակ վերլուծություն։

Դիտորդական առաքելության աշխատանքի պատշաճ կազմակերպման տեսանկյունից՝ Յանեշ Լենարչիչը կարևորել է պետական մարմինների հետ արդյունավետ համագործակցությունն ու համակարգված աշխատանքը։

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Նմանատիպ նյութեր