211652_close_icon
views-count1036 դիտում article-date 12:34 17-05-2026

Երևանի քրեական ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային և նրա անվամբ հաշվառված հանցագործության գործիք հանդիսացող «Սայգա» տիպի ինքնաձիգը

Երեկ՝ մայիսի 16-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններով, պարզել են երեկ՝ մայիսի 16-ին, Փարպեցի փողոցում կրակոցներ արձակած քաղաքացու ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանները այնուհետև ճշտում են նրա գտնվելու վայրը, ինչից հետո տանում բացատրական աշխատանքներ, և այդ քաղաքացին ժամեր անց ինքնակամ ներկայանում է Երևանի քրեական վարչություն՝ իր հետ բերելով հանցագործության գործիք հանդիսացող, իր անվամբ հաշվառված «Սայգա» տիպի ինքնաձիգը։

Կրակոցների արդյունքում էլ պարզվել է, որ տուժածներ չկան։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալ, 21-ամյա Երևանի բնակիչ Նվեր Ա․-ն, ինքնաձիգով ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին, որտեղ դեպքի փաստով «խուլիգանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ մայիսի 16-ին, հերթական կրակոցներն էին տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում տեղեկություններ էր ստացվել, որ Փարպեցի փողոցում վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ժամանակ հնչել էին կրակոցներ։

Ինչպես հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր էին ժամանել Երևանի քրեական ոստիկանության վարչության ծառայողները։

Տեղում պարզվել էր, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին և այս պահին ոստիկանները պարզում էին՝ արդյոք ծեծկռտուք-կրակոցի հետևանքով տուժած քաղաքացի կամ քաղաքացիներ կան, թե ոչ։

Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել էր ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր