Յամալի ապաքինումն ընթանում է սպասվածից ավելի արագ
Նոր տեղեկություններ են հայտնի դարձել «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Լամին Յամալի՝ վնասվածքից ապաքինման գործընթացի վերաբերյալ։
Ինչպես հայտնում է The Touchline պարբերականը, Յամալի ապաքինումն ընթանում է սպասվածից ավելի արագ և բարեհաջող։ Ֆուտբոլիստը խստորեն հետևում է սահմանված գրաֆիկին, բաց չի թողնում ոչ մի վերականգնողական պարապմունք։ Մեծ է հավանականությունը, որ նա ամբողջովին պատրաստ կլինի աշխարհի առաջնության մեկնարկին, թեև նախապես ենթադրվում էր, որ երիտասարդ խաղացողը խաղադաշտ կվերադառնա միայն խմբային փուլի երրորդ տուրի հատվածում։
18-ամյա հարձակվողը վնասվածք էր ստացել ապրիլին՝ «Սելտայի» դեմ կայացած խաղում։