211652_close_icon
views-count1051 դիտում article-date 10:40 19-05-2026

ՀՀ կառավարությունն ու Երևանի քաղաքապետարանը Հրազդանի կիրճը բարեկարգելու նպատակով հսկայական գումար են ներդրել հանգստի գոտի ստեղծելու համար, իսկ Արաբկիրի թաղապետը անտեսում է օրենքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Վերջերս Երևանի քաղաքապետարանը ձեռնամուխ է եղել երևանցիների համար դեռ սովետական տարիներից սիրելի վայր դարձած Հրազդանի կիրճում բարեկարգման, այն ամբողջությամբ երևանցիներին վերադարձնելու աշխատանքներին։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն մի քանի օր է՝ կառավարության և Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ Հրազդանի կիրճում սկսվել են բարեկարգման աշխատանքներ, ըստ տեղեկությունների՝ իրականացվում են նաև խոշոր ու հսկայածավալ աշխատանքներ՝ կիրճում հանգստի գոտի ստեղծելու ուղղությամբ։

Արդեն Երևանի քաղաքապետարանը Հրազդանի կիրճի այդ հատվածում տեղադրել էր երկաթե պաշտպանիչ հենապատ, որտեղ նաև դրվել են ժամանակավոր երթևեկությունը կարգավորող լուսակիրները։

Գովելի է, որ որոշ անհրաժեշտ պարագաներով քաղաքապետարանը կահավորել է տարածքը, սակայն կան լուրջ բացթողումներ, որոնք պետք է անձամբ մտահոգեն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

Նախ բացակայում է այն ցուցանակը, որի վրա պետք է գրված լինի, թե ով և որ կազմակերպությունն է կատարում այն, ինչ է լինելու այդ հատվածում, երբ է ազդարարվել սկիզբը և երբ են ավարտվելու աշխատանքները։ Իսկ այդ ամենի համար ժամանակին Տ. Ավինյանը քննադատում էր նախկին իշխանություններին, ովքեր շինարարական աշխատանքներ կատարելիս այդ ամենը չէին տեղադրում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նկարահանումները կատարել ենք մայիսի 15-ին, սակայն այդ օրը չէինք հրապարակել՝ սպասելով, որ գուցե 1-2 օրերի ընթացքում այդ ամենը կշտկվի։ Մինչդեռ այս օրերին քաղաքապետը զբաղված է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավով, բայց լավ կլինի, որպեսզի շատ արագ ցուցանակները տեղադրվեն, որպեսզի երևանցիները տեղեկացված լինեն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ տարածքը, որտեղ կատարվելու են հանգստի գոտու կառուցապատման աշխատանքները, Արաբկիր վարչական շրջանում է, հետևաբար Արաբկիրի թաղապետ Սուրեն Վարոսյանը պետք է հետամուտ լինի, որպեսզի ցուցանակները օր առաջ տեղադրվեն, ինչը հանրությանը հնարավորություն կտա իմանալու՝ ովքեր են պատվիրատուն և կառուցապատողը, որպեսզի բնակչության մոտ տպավորություն չստեղծվի, որ քաղաքապետն այդ տարածքը նվիրաբերել է բարեկամներից կամ մտերիմներից մեկին:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+

Նմանատիպ նյութեր