211652_close_icon
views-count427 դիտում article-date 12:41 19-05-2026

Հայաստանը և Լիտվան, այս պահից սկսած, ռազմավարական գործընկերներ են. Արարատ Միրզոյան

Կարողացանք ստորագրել մի փաստաթուղթ, որով բարձրացրինք մեր հարաբերությունների մակարդակը: Այդ մասին Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Հայաստանը և Լիտվան, այս պահից սկսած, ռազմավարական գործընկերներ են: Սա մի ձևաչափ է, որը մեզ հնարավորություն կտա ավելի լրջացնելու և՛ մեր քաղաքական երկխոսությունը, և՛ համագործակցությունը, բայց նաև ավելի համապարփակ մոտենալու ոլորտային համագործակցությանը»,- ասաց նա:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ կողմերը քննարկել են տնտեսական համագործակցության հեռանկարները՝ հատկապես ՏՏ-ի, ԱԲ-ի, կիբեռանվտանգության ոլորտներում: Կան ոլորտներ, որտեղ Լիտվան հարուստ փորձ ունի, կան, ոլորտներ, որտեղ Հայաստանը որոշակի փորձ և գիտելիքներ ունի, ուստի կողմերը պայմանավորվել են օգտակար լինել միմյանց:

Արարար Միրզոյանը նաև նշեց, որ ՀՀ-ն երախտապարտ է Լիտվայի գործընկերներին Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման հարցում ստացած մեծ աջակցության համար:

Նմանատիպ նյութեր