211652_close_icon
views-count373 դիտում article-date 19:43 20-05-2026

Մենք կջնջենք այս 8 տարվա խայտառակությունը և կբերենք փոփոխությունՍամվել Կարապետյանը՝ Լոռու մարզի բնակիչների հետ հանդիպմանը

«Տեղի, թե անտեղի տարբեր ուժերի տարբեր անուններ են կպցրել՝ «հին, նախկին, թալանչի, ոչ թալանչի», մարդիկ փորձել են պայքարել այս իշխանության դեմ, բայց իշխանությունը եկավ իր անշնորհք խոսույթներով, մարդկանց վարկաբեկելով, բացարձակ հաշվի չառնելով, որ դրանով իրենք մնալու են միայնակ և չեն կարողանալու լուծել մեր երկրի խնդիրները, ինչը մենք տեսանք»,- այս մասին Լոռու մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Նրա խոսքով իշխանությունը չհենվեց փորձառու մարդկանց վրա, արդյունքում՝  մի հայրենիքը նվիրեցին, 2-րդ՝ նույն ճանապարհի վրա են դրել։

«Այս պատճառով որոշեցինք կանգնեցնել այս պրոցեսները, քանի որ սա ընդհանուր մեր հայրենիքի, մեր ազգի գործն է, մենք ազգովի պետք է վռնդենք սրանց իշխանությունից։ Հետո միասին կառուցենք ուժեղ Հայաստան։ Մենք պետք է շուտ ջնջենք մեր իրականությունից այս 8 տարին, որ մենք ունեցել ենք։ Դա մեր ազգի խայտառակության տարիներն են։ Ինչքան շուտ մենք մոռանանք, այնքան շուտ կունենանք պայծառ ապագա»,- ասաց Կարապետյանը։

Միևնույն ժամանակ քաղաքական գործիչը զգուշացրեց, որ  իշախությունը համառ է և նենգ։
«Նրանք կորցնելու բան ունեն՝ իրենց աթոռները, իրենց թալանը, քանի որ այս տարիների ընթացքում, վախի մթնոլորտ ստեղծելով մեր ժողովրդի մեջ, թե սեպտեմբերին է պատերազմ լինելու, հունիսին է լինելու, հոկտեմբերին է լինելու և այլն։ Իրենք պատերազմները բերել են, իրենք պատերազմները պարտվել են, հիմա բոլորը մեղավոր են, բացի իրենցից։ Մեր վերջին 30 տարիների ընթացքում ոչ ոք պատերազմում չի պարտվել։ Այս մարդը եկավ, միանգամից 3 պատերազմ պարտվեց, մեր ժողովրդին նվաստացրեց»,- հավելեց Կարապետյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

Նմանատիպ նյութեր