Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Լեռնապատ բնակավայրում հրդեհ է բռնկվել սեփական տներից մեկում․ ընտանիքը օգնության ակնկալիքով դիմում է բոլոր սրտացավ մարդկանց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնապատ բնակավայրում տուն է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատից 3 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչության ծառայողները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գուգարքի բաժնի ծառայողները։
Հրշեջ փրկարարները մարել են նշված գյուղի 11 փողոցի 10 տանը առաջացած կրակը, սակայն տունը գրեթե ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպք փաստով ոստիկանության Գուգարքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։
Դեպքի վայր են ժամանել նաև Լոռու մարզպետարանի ներկայացուցիչներ, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը և բնակավայրի վարչական ղեկավար Սարիբեկ Աբազյանը։
Տեղում տան սեփականատերերը SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին, որ իրենց որդին ծառայում է ՀՀ ՊՆ զորամասերից մեկում և իրենք դժվարին այս իրավիճակում ունեն բոլորի օգնության կարիքը, որպեսզի կարողանան ոտքի կանգնեն։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։