Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 32-ամյա վարորդը բեռնատար «Գազել»-ով կողաշրջվել է. օպերատիվ են գործել պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Տիգրան Մ.-ն իր վարած «Գազել» մակնիշի բեռնատարով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 32 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։