211652_close_icon
views-count1318 դիտում article-date 19:45 22-05-2026

«Եթե սարդարապատյան ճակատամարտը, մայիսյան հաղթանակները ճիշտ դասավանդվեին դպրոցներում, մենք չէինք ունենա արարատմիրզոյաններ, ռուբենռուբինյաններ, նիկոլփաշինյաններ»․ Կարպիս Փաշոյան․ Aravot.am

Կարպիս Փաշոյանի խոսքով՝ Սարդարապատում եղել է հստակ, ճիշտ և կազմակերպված հաշվարկ, ինչի արդյունքում հայկական ուժերը հաղթանակ են գրանցել՝ փրկելով ոչ միայն Հայաստանը, այլ նաև Վրաստանին։

Այս մասին նա հայտարարել է այսօր՝ Սարդարապատի հուշահամալիր-ի մոտ՝ հավելելով, որ սարդարապատյան տրամաբանությունը միշտ պետք է գործի, ոչ թե՝ «բանը բանից անցել է, մոբիլիզացվենք ու հաղթենք»։

«Նիկոլ Փաշինյան-ն այստեղ մի բան էլ չի հասկանում․ եթե սարդարապատյան ճակատամարտը, մայիսյան հաղթանակները ճիշտ դասավանդվեին դպրոցներում, հեքիաթներ չպատմեին դասագրքերում, մենք չէինք ունենա արարատմիրզոյաններ, ռուբենռուբինյաններ, նիկոլփաշինյաններ, և 100 տարի անց իրենք չէին գնա ու մեր գլխին նմանատիպ պարտություններ չէին բերի։ Նրանք ամենակարևոր դասը չէին հասկացել՝ ճակատամարտի հաղթանակից հետո պետք է գա ճիշտ քաղաքականությունը»,- ասել է նա։

Փաշոյանը հիշեցրել է, որ այս տարածքներում թուրքերին ջախջախած հայերն ընդամենը երկու տարի անց հանձնեցին Կարս քաղաքը և պարտվեցին հայ-թուրքական պատերազմում, ինչը, նրա գնահատմամբ, սխալ քաղաքականության հետևանք էր։

Նա նաև զուգահեռներ է անցկացրել մեր օրերի հետ՝ նշելով, որ արցախյան առաջին պատերազմում հաղթելուց հետո «քայքայեցինք ու արժեզրկեցինք մեր հաղթանակը, իսկ Շուշին ու Ստեփանակերտը նվիրեցինք Ալիևին»։

Լուսավոր Հայաստանն այսօր իր նախընտրական քարոզարշավն իրականացրել է Սարդարապատի հուշահամալիրի մոտ։

Էդմոն Մարուքյան-ն էլ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը, երբ ասում է՝ Հայաստանը ազատում է թակարդից, իրականում նոր թակարդի մեջ է մտցնում պետությունը։

Նա հեգնանքով հիշեցրել է, որ ժամանակին Փաշինյանը հայտարարում էր, թե արցախցիներին է գերությունից ազատում, մինչդեռ այսօր Արցախը գոյություն չունի։

Մարուքյանը նաև հավելել է, որ Փաշինյանը ստում է, երբ ասում է, թե Հայաստանը տնտեսական բարդ վիճակի մեջ չի հայտնվելու, և իրենք արդեն քաղաքացիներից ահազանգեր են ստանում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր