Վրեժխնդրության հարված է հասցվել Ուկրաինայի ռազմական կառավարման օբյեկտներին․ ՌԴ ՊՆ
Ռուսաստանի բանակը զանգվածային պատասխան հարված է հասցրել Ուկրաինայի ռազմական կառավարման օբյեկտներին, ավիաբազաներին և ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, այդ թվում՝ «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռներով։
Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ի պատասխան Ռուսաստանի տարածքում քաղաքացիական օբյեկտներին Ուկրաինայի հասցրած ահաբեկչական հարվածների՝ ՌԴ զինված ուժերը «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռներով, «Իսկանդեր» աերոբալիստիկ հրթիռներով, «Կինժալ» գերձայնային աերոբալիստիկ հրթիռներով, «Ցիրկոն» թևավոր հրթիռներով, օդային, ծովային և ցամաքային բազավորման թևավոր հրթիռներով, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ներով զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի ռազմական կառավարման օբյեկտների, ավիաբազաների և ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ուղղությամբ»,- ասված է պաշտպանական գերատեսչության ամփոփագրում:
Նախարարությունում ընդգծել են, որ հարվածի նպատակներն իրագործվել են, բոլոր նշանակված օբյեկտները խոցված են։