211652_close_icon
views-count733 դիտում article-date 19:56 06-09-2026

Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին, սկսվում է 3-րդը․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Կիևում արդեն կայացել է բանակցությունների երկու փուլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Ըստ նրա, կողմերը անցնում են երրորդ հանդիպմանը, գրում են ուկրաինական լրատվամիջոցները։

«Մենք անցկացրել ենք երկու հանդիպում։ Ես շատ ուրախ եմ, որ հիմա անցնում ենք երրորդ հանդիպմանը»,- լրագրողներին է ասել Զելենսկին։

Նախագահը չի հստակեցրել, թե ով է մասնակցում երրորդ փուլին և արդյոք բանակցություններին միացել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականները։

Ուիթքոֆն ու Քուշները Կիև են ժամանել սեպտեմբերի 6-ին՝ Մոսկվա կատարած այցից հետո, որտեղ նախօրեին ավելի քան երեք ժամ բանակցել էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ամերիկյան կողմը մոսկովյան բանակցությունները բնութագրել է բովանդակալից և հայտարարել, որ առաջիկա շաբաթներին կհայտարարվեն հետագա քայլերը։

Կիևում են գտնվում նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչները, որոնք պետք է մասնակցեն բանակցությունների ընդլայնված ձևաչափին։ Միևնույն ժամանակ, դեռևս հայտնի չէ՝ արդյոք նրանք արդեն միացել են երրորդ փուլին։

Նմանատիպ նյութեր