211652_close_icon
views-count724 դիտում article-date 15:43 24-05-2026

Երևանում 27-ամյա վարորդը «Tesla»-ով Ոստիկանության կրթահամալիրի մոտ բախվել է բետոնե բաժանարար արգելապատնեշին․ բետոնի մի հատվածն էլ վնասել է անցնող «Avatar» մակնիշի ավտոմեքենան․ կա վիրավոր։ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Արտակ Հ․-ն իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության կրթահամալիրի հարևանությամբ, բախվել է բաժանարար գոտու բետոնե պատնեշին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սարգսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Սարո Դավթյանն ու կրտսեր պարեկ Հայկ Հովսեփյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի, ինչպես նաև վթարի հետևանքով բաժանարար գոտու բետոնե պատնեշի վնասվելու արդյունքում այդ պահին նշված վայրով անցնող, վնասված Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Մայքլ Ա․-ին պատկանող «Avatar» մեքենայի վարորդի ինքնությունը։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր