Տիգրան Ավինյանի հանձնարարականը՝ կարճ ժամանակում խմելու ջրի վնասված խողովակը վերանորոգելու, 40 օր է Ավանի թաղապետն անտեսում է. հավանաբար թաղապետը սպասում է, թե երբ կժամանի Ալի Բաբան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
SHAMSHYAN.com-ը հունիսի 30-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, որով Ավան վարչական շրջանի Խուդյակով 3-րդ նրբանցքի բնակիչների խնդրանքն էր փոխանցել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որպեսզի քաղաքապետը միջամտի, որ Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյան ու «Վեոլիա ջուրը» ցուցաբերեն սրտացավ մոտեցում և վնասված խմելու ջրի խողովակը վերանորոգեն, քանի որ օրեր շարունակ նախ ջուրն է կորչում, հետո այն լցվում է մի քանի բնակիչների տների նկուղներ՝ քայքայելով տան հիմքերը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվում է՝ Ավան վարչական շրջանի ղեկավար Վ. Հակոբյանն ու «Վեոլիա ջուրը» կարողացել են արհամարհական վերաբերմունք ցուցաբերել քաղաքապետ Տ․ Ավինյանի հանձնարարականի նկատմամբ, մինչդեռ խոստացել էին, որ թեև խնդիրը քաղաքացին իր միջոցներով պիտի լուծի, բայց իրենք կցուցաբերեն մարդասիրական մոտեցում և կարճ ժամանակում խնդիրը կլուծեն։
Այսօր՝ օգոստոսի 10-ին, Տ. Ավինյանի տված հանձնարարականից անցել է 40 օր, ստացվում է, որ քաղաքապետի հանձնարարականն Ավանի թաղապետի և «Վեոլիա ջրի» համար ասած-չասած, կարևորը, որ կարողանում են քաղաքապետին լավ «կուտ տալ»։
Այսօր բնակիչները նշում էին, որ եթե խնդիրը 1-2 օրվա ընթացքում չլուծվի, ապա դիմելու են կտրուկ միջոցների․ «Եթե նախորդ անգամ հավատացինք, բայց էլ չենք հավատում։ Պիտի քաղաքապետը շատ խիստ վարվի ու թաղապետին տա շատ խիստ հանձնարարական՝ այս հարցը արագ կարգավորելու համար, որպեսզի խմելու ջուրը չկորչի»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Երևանի Ավան վարչական շրջանի Խուդյակովի 3-րդ նրբանցքի բնակիչները չգիտեին, թե ինչն էր պատճառը, որ Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանն ու «Վեոլիա ջուր» ընկերությունն առաջնորդվում էին «էշ մի, սատկի գարուն, կգա՝ յոնջեն կբուսնի» սկզբունքով։
Հունիսի 30-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները արդարացիորեն ու զայրացած իրենց խոսքն էին ուղղել Ավան վարչական շրջանի ղեկավարին ու «Վեոլիա Ջուր»-ին՝ ասելով.
«21-րդ դարում, աշխարհի շատ պետություններում, ինչո՞ւ չէ՝ հենց Երևանում, 100-ավոր բնակիչներ օրերով, շաբաթներով, ամիսներով խմելու ջուր չեն ունենում, ինչպես արդեն մի քանի օր է մեր նրբանցքի մի քանի տները, ու պատճառը ջրախողովակի վթարն է։
Մի քանի օր է ամեն օր զանգահարում ենք «Վեոլիա Ջուր», Ավանի թաղապետարան, սակայն մեկը մյուսի վրա է գցում, իսկ ջուրը ոչ միայն անիմաստ կորում է, այլ նաև վնասում է մի քանի տների հիմքերը։
Քանի անգամ դիմում ենք, ամեն անգամ նույն պատասխանն ենք ստանում՝ մեկը մյուսի վրա է գցում։ Հիմա էլ հույս չունենք, թե «Վեոլիա Ջուր»-ն ու Ավանի թաղապետարանը մեզ ընդառաջ կգան ու խնդիրը կլուծեն։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, ու վստահ ենք, որ նրա սառը ցնցուղը թաղապետին րոպեների ընթացքում կսթափեցնի, իսկ նա էլ, որպես համայնքի թիվ 1 պաշտոնյա, համայնքի բնակիչների խնդիրների լուծման թիվ 1 պատասխանատու, «Վեոլիա Ջուր»-ի հետ կունենա խիստ զրույց, ու այս հարցը կլուծեն։ Թե ինչի՞ է նման. կանոնավոր վճարումները կատարում ենք, անգամ բնակիչներ կան, ովքեր կանխավճար են մուծում, իսկ փոխարենը «Վեոլիա Ջուր»-ը արհամարհանքով է վերաբերվում բնակիչների ահազանգերին՝ օպերատիվ արձագանքելու փոխարեն։
Խնդրում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ անձամբ հրատապ կարգով կարգավորել այս հարցը, իսկ դա նա կարող է անել»։
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։