211652_close_icon
views-count484 դիտում article-date 16:07 25-05-2026

Հայերն ու ադրբեջանցիները պետք է ապրեն իրար կողքի․ Ալեն Սիմոնյան

«Ուժե Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջը հրապարակել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տեսակետը ադրբեջանցիների՝ Հայաստան գալու մասին, որտեղ Սիմոնյանը նշում է, որ հայերն ու ադրբեջանցիները պետք է ապրեն իրար կողքի․ «Այո, գալու է ժամանակ,  հույս ունենք, մենք ամեն ինչ անելու ենք և ինքնաբերաբար է լինելու, որ հայերը և ադրբեջանցիները  պետք է ապրեն իրար կողքի, պետք է առևտուր անեն։ Չեմ բացառում, որ ինչ-որ մարդիկ կվերադառնան Ադրբեջանի տարածքում իրենց տները, չեմ բացառում, որ ինչ-որ ադրբեջանցիներ ինչ-որ ժամանակ անց գան և այստեղ բնակություն հաստատեն»։

«Կամ դու կգաս ընտրության, կամ ադրբեջանցիները  կգան»,- գրված է տեսանյութին կից։

 

Նմանատիպ նյութեր