Դուք հերոսներ եք․ Սամվել Կարապետյանը հանդիպել է արցախցիներին
Արցախցիներն այսօր այցելել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանին։
Կարապետյանն իր խոսում նշել է․ «Վերջին ժամանակներս ձեզ կարծես ուզում են խեղճացնել։ Վստահ եմ՝ չեն կարող։ Խորհուրդ եմ տալիս՝ ոչ մի դեպքում չխեղճանալ։ Դուք լուրջ պահանջատեր եք, դուք պարտավոր եք պահանջել ոչ միայն ձեր իրավունքների իրացումը, այլև այն ամենը, ինչը կորցրել եք Արցախում»։
Կարապետյանը հայտարարեց, որ Արցախը միշտ համարել է իր երկրորդ հայերնիքը։
«Ամեն ինչ անում էի, որ դուք այնտեղ լավ զգաք։Ամեն ինչ անում էի, որ ունենաք ինչ-որ չափով բարեկեցիկ կյանք, որովհետև դուք մեր ազգի առաջամարտիկներն էիք։ Ոչ միայն դուք, ձեր երեխաները։ Ձեր խնդիրների մեղավորը միայն այս ներկա իշխանությունն է, որն ամեն ինչ արեց՝ հայաթափի մեր երկրորդ հայրենիքը՝ Արցախը։ Հիմա էլ ամեն ինչ անում է, որ հայաթափի առաջին հայրենիքը»։
Կարապետյանն արցախցիներին կոչ արեց՝չկորցնել հույսը։
«Դրա համար կա միակ շատ լավ օր, շուտով հունիսի 7-ն է գալու։ Ամբողջ հայ ժողովուրդը պետք է հիշի Արցախը, պետք է հիշի Հայաստանի իշխանություններին։ Եթե չհիշեց, մենք հաջորդ Արցախն ենք ունենալու»,- ընդգծել է քաղաքական գործիչը։