211652_close_icon
views-count625 դիտում article-date 22:55 26-05-2026

«Վոլֆսբուրգը» պատմության մեջ առաջին անգամ դուրս մնաց «Բունդեսլիգայից»

Ավարտվեց Գերմանիայի Բունդեսլիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան հանդիպումը, որում «Պադերբորնը» 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Վոլֆսբուրգի» նկատմամբ և նվաճեց բարձրագույն դիվիզիոնի ուղեգիր։

Քանի որ թիմերի միջև կայացած առաջին խաղում գոլեր չէին գրանցվել, այս հաղթանակը վճռորոշ դարձավ պադերբորնցիների համար:

​Այս պարտության հետևանքով «Վոլֆսբուրգն» իր պատմության մեջ առաջին անգամ լքեց Բունդեսլիգան։

​Հիշեցնենք, որ «Վոլֆսբուրգն» իր պատմության ընթացքում մեկական անգամ նվաճել է Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը, երկրի գավաթն ու Սուպերգավաթը: Եվրագավաթներում ակումբի լավագույն արդյունքը գրանցվել է 2015/16 մրցաշրջանում, երբ թիմը հասել է մինչև Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։

Նմանատիպ նյութեր