211652_close_icon
views-count388 դիտում article-date 18:01 27-05-2026

Հայկական ձեռնարկություններում «Ռոսսելխոզնադզոր»-ի հետ համատեղ իրականացված ստուգումներն ավարտվել են. ՍԱՏՄ

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզոր») պատվիրակության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել անասնաբուժական և բուսասանիտարական ոլորտներում գործունեություն ծավալող հայկական ընկերություններում մայիսի 20-27-ը հայ և ռուս մասնագետների կողմից համատեղ իրականացված ստուգումների արդյունքների քննարկումը։ Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
 
«Ռոսսելխոզնադզոր»-ի պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Շչեգլովը հայ գործընկերներին շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և համատեղ աշխատանքի համար:
 
Ստուգումների արդյունքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը կհրապարակվի օրեր անց, իսկ մինչ այդ երկու երկրների սննդամթերքի անվտանգության ոլորտները վերահսկող կառույցների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել հետևողական իրականացնել սահմանային վերահսկողական միջոցառումները և հայ արտադրողների համար արտահանման մեծագույն հարթակներից մեկը համարվող ՌԴ շուկա արտահանել Եվրասիական տնտեսական միության տեխնիկա

Նմանատիպ նյութեր