211652_close_icon
views-count3028 դիտում article-date 15:11 28-05-2026

Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ «BMW»-ն գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա 1 զոհ, 3 վիրավոր․ մահացածն ու վիրավորները իրենց ընկերների հետ մեկնում էին վիրավորներից մեկի ծնունդը նշելու․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մայիսի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Աշտարակ-Երզնկա ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում ֿ«BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել ձորակում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կոտայքի մարզի բնակիչ 18-ամյա Աշոտ Ս․-ն տեղում մահացել է, իսկ Կոտայքի մարզի բնակիչ 18-ամյա Հարություն Հ․-ն, Երևանի բնակիչներ 16-ամյա Ռաֆայել Ա․-ն և 18-ամյա Դավիթ Թ․-ն, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիների և ըստ քաղաքացներին հայտնածի օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշնկների հերթապահ խումբը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխելեն «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանեկ ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի 3-րդ փմբի փրկարարները՝ խմբի պետ Կարեն Ղազարյանի գլխավորությամբ։ Մահացածի մարմինը ավագ հրշեջ փրկարար Եղիշե Խաչատրյանն ու հրշեջ փրկարար Սերյոժա Սերոբյանը ձորից պատգարակով դուրս են բերել և մոտեցրել դիատարին։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Տիգրան Գևորգյանը և Արտյոմ Հարությունյանը։

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արթուր Մնոյանի, վարչության պետի տեղակալ Հրաչ Դավթյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է թե ով է վարել ավտոմեքենան։

Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածն ու վիրավորները իրենց ընկերների հետ մեկնում էին վիրավորներից մեկի ծնունդը նշելու։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր