211652_close_icon
views-count634 դիտում article-date 19:08 28-05-2026

Քարոզչամեքենան չի էլ թաքցնում, որ սա իրենց համար ոչ թե զորահանդես է, այլ նախընտրական քարոզչություն․ Դանիելյան

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը գրում է․

«Քարոզչամեքենան չի էլ թաքցնում, որ սա իրենց համար ոչ թե զորահանդես է, այլ նախընտրական քարոզչություն։ Ըստ այդմ էլ բուն տոնն ընդգծելու փոխարեն, զբաղված են իբր պարտության պատճառ դարձած նախկինում ձեռք բերված զինտեխնիկայի համար մեղավոր կարգված թեկնածուներին նսեմացնելով։

Մնում է գոնե իրենք իրենց հավատան։ Իսկ տոնը անչափ կարևոր է ու խորհրդանշական, տա Աստված իրապես ունենանք հզոր պաշտպանված Երկիր ...»։

Նմանատիպ նյութեր