211652_close_icon
views-count1879 դիտում article-date 00:01 28-05-2026

Միջադեպ Էջմիածին քաղաքում․ քրեական ոստիկանների ստացած օպերատիվ տեղեկությունները հավաստի էին, թիրախում նախկին քաղաքապետի բարեկամն է եղել

Այսօր՝ մայիսի 27-ին, միջադեպ և վիճաբանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ թիվ 4 դպրոցի հարևանությամբ մի խումբ անձանց միջև միջադեպ է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանների մի քանի ժամ շարունակ օպերատիվ աշխատանքի արդյունքում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են, և նշված դեպքի հետ կապված քրեական ոստիկանները 5 հոգու բերման են ենթարկել ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ միջադեպի մեջ շոշափվում է Էջմիածնի նախկին քաղաքապետերից մեկի բարեկամի անունը, և հենց նա էլ եղել է թիրախում։

Այս պահին, նախաքննության շահերից ելնելով, որոշ հանգամանքներ չեն հրապարակվում։

Սակայն, եթե Արմավիրի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություններ չստանային և այդ տեղեկություններով մի քանի անձանց չհայտնաբերեին, ապա ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի պետ Փայլակ Շմավոնյանի գլխավորությամբ համայնքային ոստիկանները չէին իմանա այդ միջադեպի մասին։

Մինչդեռ միջադեպի վայրից ոստիկանության Վաղարշապատի բաժնի հեռավորությունն այնքան մոտ է, որ համայնքային ոստիկանները կարող էին նույնիսկ ոտքով մոտենալ դեպքի վայր։

Գ․ Շամշյանի տեղեկություններով բերման ենթարկվածներն են 49-ամյա Վարդան Սարգսյանը, 24-ամյա Հենրիկ Աթոյան, 25-ամյա Հակոբ Հակոբյան, 23-ամյա Էդգար Հակոբյան, 28-ամյա Սամվել Ժամկոչյան։



Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր