211652_close_icon
views-count685 դիտում article-date 23:52 28-05-2026

Երբ անցնում ես կարմիր գծերը՝ ոչ մի երկրի կողմից չի ներվում․ Կարապետյան

«Ես դեմ եմ ՌԴ-ից գազի թանկացման մասին հայտարարություններին։ Բայց ես հասկանում եմ, որ այն արվում է մեր իշխանության կողմից վարած հակառուսական քաղաքականության դեմ»,- ասաց Կարապետյանը և հիշեցրեց իր նախորդ հայտարարությունները, ըստ որոնց՝ Հայաստանը փոքր երկիր է և իրավունք չունի թշնամական հարաբերություններ ունենալ գերտերությունների հետ, առավել ևս Ռուսաստանի հետ, քանի որ մեր տնտեսությանը, հատկապես գյուղատնտեսության 90-ը կախված է Ռուսաստանից։

«Մենք մեր անիմաստ քայլերով, հայտարարություններով ամեն օր փչացնում ենք այդ հարաբերությունները և սպասում ենք, որ մեզ այդ ամեն ինչը կներեն, բայց դա չի ներվում։ Երբ անցնում ես կարմիր գծերը՝ ոչ մի երկրի կողմից չի ներվում»,-ասաց Կարապետյանը։

Նմանատիպ նյութեր