211652_close_icon
views-count1021 դիտում article-date 18:58 02-06-2026

Փաշինյանի հեռացող իշխանությունը անցնում է բոլոր կարմիր գծերը․ Ղահրամանյան

Փաշինյանի հեռացող իշխանությունը անցնում է բոլոր կարմիր գծերը։ Այսօր Մասիսում մեր երիտասարդների հետ տեղի ունեցածը ևս մեկ անգամ փաստում է, որ փողոցում կանանց քաշքշող, մանկահասակ երեխայի ներկայությամբ երիտասարդ կնոջ վրա բղավող Փաշինյանի վարքագիծը վտագավոր է և տարածվում ու ընդօրինակվում է իր կողմնակիցների շրջանում։ Այս մասին գրում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։

«Փաշինյանի ռեժիմը գործում է Բաքվի ռեժիմի ձեռագրով` ֆիզիկական բռնության է ենթարկում այլախոհներին, կանանց, երիտասարդ աղջիկներին։ Այս ամենը պետք է ստանա պատշաճ իրավական գնահատական, խուլիգանները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։
Տեղի ունեցածը ևս մեկ անգամ վերահաստատում է , որ Նիկոլ Փաշինյանի հեռացումը օրվա հրամայականն է։

Մենք հետապնդումներից չենք վախենում։ Ալիևից վախեցած այս մարդը փորձում է ուժեղ ձևանալ երկրի ներսում, բայց ամեն ինչ կավարտվի 5 օրից»։

Նմանատիպ նյութեր