211652_close_icon
views-count514 դիտում article-date 20:45 29-05-2026

Շատ կարևոր է ձեր խոսքը։ Հանրությունը տարիներ շարունակ ձեզ տեսել է, հանրությունը ձեզ հարգում է

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը մշակութային գործիչների հետ հանդիպման ընթացքում նշեց․

«Շատ կարևոր է ձեր խոսքը։ Հանրությունը տարիներ շարունակ ձեզ տեսել է, հանրությունը ձեզ հարգում է։

Դուք ընդամենը մի բան եք պահանջում նրանցից՝ գնան ընտրության, որ հայ մնանք։ Այսինքն՝ ինչ-որ տեղ, չվիրավորվեք, դուք պարտավոր եք դա անել, որովհետև դուք մեր էլիտան եք, մեր լոկոմոտիվը։

Միայն կարողանաք այս 10 օրվա ընթացքում ավելի ներշնչել մարդկանց, որ վախենալ պետք չէ, պատերազմ չի լինելու։ Պատերազմ բերողը այս մարդն է»,– նշեց Կարապետյանը։

Մանրամասն՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր