211652_close_icon
views-count2227 դիտում article-date 15:49 31-05-2026

Ուսուցիչները, որոնք այս իշխանության ժամանակ են ընդունվել աշխատանքի, առանց որևէ կոպեկ տալու որևէ մեկին, եկել են իրենց շնորհակալական խոսքը ասելու․ Բյուրականի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Ուսուցիչները, որոնք այս իշխանության ժամանակ են ընդունվել աշխատանքի, առանց որևէ կոպեկ տալու որևէ մեկին, եկել են իրենց շնորհակալական խոսքը ասելու: Այս մասին ասել է Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդենիկ Վարդանյանը։

«Այսպես կանգնած ենք 10-ից 15 ուսուցիչ, ովքեր այս իշխանության ժամանակ են ընդունել աշխատանքի, առանց որևէ կոպեկ տալու որևէ մեկին, այդ թվում և ես։ Նախկինում բոլոր ուսուցիչ ու տնօրենները հազարավոր դոլարներ էին տալիս աշխատանքի անցնելու համար, իսկ այսօր այս մարդիկ ընդունվել են և եկել են այստեղ կանգնում են, հիմա ասում են իրենց շնորհակալական խոսքը այս իշխանությանը:

Ես 36 տարի ես այդ դպրոցում եմ աշխատում, իսկ դպրոցում այնպիսի բարքեր էր, որ քրեաօլիգարխիկ իշխանությունն էր, քրեական տարրը ղեկավարում էր դպրոցը և ամբողջ գյուղը»,- ասել է Վարդենիկ Վարդանյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում տարածվել էր ձայնագրություն, որտեղ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը հորդորել է մանկավարժական կազմին մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը։ Երեխաներին նույնպես հաղորդագրություն է ուղարկվել ՔՊ–ականների հետ հանդիպմանը գնալու համար։

Տեսանյութը՝ NEWS.am-ից
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր