211652_close_icon
views-count1057 դիտում article-date 20:11 01-06-2026

Կայացել է Արփի Մալխասյանի «Տարբեր անկյուններ» գրքի շնորհանդեսը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 1-ին Ջրվեժի միջնակարգ դպրոցում կայացել է Արփի Մալխասյանի «Տարբեր անկյուններ» գրքի շնորհանդեսը։

«Տարբեր անկյուններ» գիրքը բաղկացած է 31 գլխից և անդրադառնում է փիլիսոփայությանը, մաթեմատիկային, ֆիզիկային և աստղաֆիզիկային՝ ընթերցողին առաջարկելով մտածողության տարբեր տեսանկյուններից բացահայտել աշխարհի օրինաչափություններն ու երևույթները։

Շնորհանդեսի ընթացքում Արփի Մալխասյանը ներկայացրել է գրքի ստեղծման պատմությունը, գաղափարական հիմքերն ու հիմնական թեմատիկ ուղղությունները, ինչպես նաև պատասխանել ներկաների հարցերին։

Միջոցառումն անցել է ջերմ և հետաքրքիր մթնոլորտում՝ համախմբելով բազմաթիվ երիտասարդների։

Հատկանշական է, որ հեղինակն այս գիրքը գրել է ընդամենը 10 տարեկանում։ 

Ներկաները հնարավորություն են ունեցել ծանոթանալու գրքին, քննարկելու հարցեր և գնահատելու երիտասարդ հեղինակի ստեղծագործական ու մտավոր ներուժը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+

Նմանատիպ նյութեր