Ժողովրդին հայտնի Բեգոյան Արմենի հիմնարկի մասնագետները երբ անցյալ տարի փորձել էին փտած, ամեն պահի ընկնող ծառը հեռացնել, մի քանի քաղաքացիներ ընդվզել էին. այսօր այդ ծառի տապալման պատճառով մի քանի ուսանողներ հրաշքով են փրկվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնական բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան 41 շենքի հարևանությամբ գտնվող կանաչ գոտում ծառն արմատից պոկվել ու տապալվել է։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները՝ ավագ համայնքային ոստիկան Արկադի Նավասարդյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գեղամ Մակարյանն ու Կարապետ Պատուրյանը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Ծառն էնպես տապալվեց, որ ձենը մի 300 մետրից լսեցինք ու տեսանք, որ 5 քաղաքացիներ, ովքեր հետո պարզեցինք՝ ուսանողներ են, հրաշքով են փրկվել, որ կարողացել են փախնել, հակառակ դեպքում ծառն ընկնելու էր նրանց վրա։ Հիմա թե ով է փոխհատուցելու ավտոմեքենայի տիրոջ վնասը, հայտնի չէ։ Բավականին օպերատիվ ժամանեցին համայնքային ոստիկաններն ու պարեկները, հետո Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները։
Էս ծառը նախորդ տարի կանաչապատման հիմնարկն ուզում էր որպես փտած ծառ հեռացնել, բայց մի քանի հոգի ընդվզեցին՝ ասելով, թե կանաչ ծառն ինչի պիտի հեռացվի։ Կանաչապատման աշխատակիցները մի քանի ժամ համոզում էին, բայց օգուտ չտվեց։ Այ էդ մարդիկ, որ չէին թողնում Բեգոյան Արմենի հիմնարկը հեռացնի փտած ծառը, թող գան ու հիմա պատասխան տան վնասված ավտոմեքենայի սեփականատիրոջը»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։