Փաշինյանն է բերում այդ մարդկանց,ուրիշ ֆոկուսներ էլ է անելու․ Կարապետյանը՝ 100 հազար քաղաքացի բերելու մասին
«Ո՞նց բերենք, ես տնային կալանքի պայմաններում եմ, իրենք ազատության մեջ են։ Փաշինյանը ասեց՝ ով գա, իրենց է քվեարկում, նշանակում է՝ Փաշինյանն է բերում այդ մարդկանց, Փաշինյանը համ այդ մարդկանց է բերում, համ ուրիշ ֆոկուսներ էլ է անելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով Ռուսաստանից 100 000 քաղաքացի բերվելու թեմային։
Նա նաև վստահություն հայտնեց, որ հունիսի 7-ին 100 %-ով հաղթելու են։
Հարցին, թե առաջնային բարձր պաշտոններում ո՞ւմ է նշանակելու, ունե՞ք արդեն քննարկումներ, Կարապետյանն արձագանքեց․
«Ուզում եք մեր բոլոր բոլոր գործընկերներին կալանավորե՞ն, չհասնե՞նք ընտրության։ Կան կոնկրե՛տ որոշումներ։ Օրը՝ կգա, բարին՝ հետը, բոլորդ կիմանաք»։