211652_close_icon
views-count901 դիտում article-date 19:35 03-06-2026

Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացվեց

Վերաքննիչ քրեական դատարանում  Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ դատական նիստին պաշտպանները միջնորդեցին փոխել Սրբազանի խափանման միջոց տնային կալանքը, իսկ միջնորդության չբավարարման դեպքում վերացնել սահմանափակումները։
Միքայել Սրբազանի խափանման միջոցի փոփոխման հարցին Վերաքննիչ քրեական դատարանը կանդրադառնա վերջնական դատական ակտով։ 

Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը 2025 թ. հունիսի 28-ին  կալանավորվել էր երկու մասով, այնուհետև կալանքի ժամկետը երկարաձգվել էր։ Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):

Դատարանը մեղավոր է ճանաչել Միքայել Սրբազանին ՔՕ 422-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում։  Նա 2025 թ. հոկտեմբերի 3-ին դատարանի որոշմամբ դատապարտվել է երկու տարվա ազատազրկման։ 2026 թ. դատարանի փետրվարի 6-ի որոշմամբ Միքայել Սրբազանի կալանքը վերացվել էր, նրա նկատմամբ կիրառված է տնային կալանք։

Նմանատիպ նյութեր