Խոշոր չափի գողության դեպք՝ Երևանում․ օտարերկրացուց տարված պայուսակում եղել է 35 հազար դոլար գումար և փաստաթղթեր
Մայիսի 24-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն է դիմել Տաջիկստանի քաղաքացի 25-ամյա Շերաֆքան Շ․-ն և հայտնել, որ մայիսի 23-ին ժամը 16։30-ից մինչև 19։30-ն ընկած ժամանակահատվածում Տիգրան Մեծ պողոտայի 3 հասցեի դիմաց կայանված ընկերոջ կողմից շահագործվող «Audi» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են իրեն պատկանող պայուսակը, որի մեջ եղել է 35 հազար դոլար գումար և փաստաթղթեր՝ պատճառելով գույքային վնաս։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի քրեական ոստիկանների կողմից ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված գողությունը կատարել է ՌԴ քաղաքացի 18-ամյա Լևոն Ա․-ն և ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով Երևանի քրեական ոստիկանությունում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ն Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։