211652_close_icon
views-count448 դիտում article-date 13:46 04-06-2026

Կառավարությունը մտադիր է հողեր գնել Երևանում Իսակով–Արշակունյաց մայրուղին կառուցելու համար

ՀՀ կառավարությունը կսկսի Երևանի Իսակովի և Արշակունյաց պողոտաների միջև ընկած մայրուղու համար հող գնել: Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

Ինչպես նշված է որոշման մեջ, ֆիզիկական և իրավաբանական անձանցից ձեռք կբերվի 27 հողակտոր:

Ճանապարհը կկառուցվի Երևանի Նորագյուղ թաղամասից դեպի Շենգավիթ թաղամաս և կընդգրկի Հրազդան գետի նոր կամուրջը Երևանյան լճից ոչ հեռու:

Նոր մայրուղին կարագացնի երթևեկությունը Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջաններից դեպի քաղաքի հյուսիս–արևմտյան հատված (Աջափնյակ և Դավթաշեն), ինչպես նաև Արաբկիր վարչական շրջան:

Նշենք, որ Երևանի կենտրոնին հարող Նորագյուղում նախատեսվում է էլիտար թաղամաս կառուցել, որտեղ, ի թիվս այլ կառույցների, նախատեսվում է տեղափոխել արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունները:

Նմանատիպ նյութեր