Պետական բարձր պարգևները նաև թիմի աշխատանքի գնահատանքի դրսևորում են․ Արփինե Սարգսյանը Հանրապետության տոնի առթիվ պարգևներ է հանձնել ՆԳՆ մի շարք ծառայողների․ ՏԵՍԱՆՅՈւԹ
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Հանրապետության տոնի առթիվ պետական բարձր պարգևներ է հանձնել Ոստիկանության և Փրկարար ծառայության մի շարք ծառայողների։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի միջնորդությամբ և Հանրապետության նախագահի հրամանագրով՝ ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար ՆԳ նախարարության մի շարք ծառայողներ պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» և «Երախտագիտության» մեդալներով։