211652_close_icon
views-count1324 դիտում article-date 17:52 04-06-2026

«Մի պահ շատ ոգևորվեցին խուզարկություն անցկացնողները, չպատկերացրեցին` ինչ դիմումներ են»․ ի՞նչ է կատարվել ՀՅԴ Շիրակի մարզային գրասենյակում․ aravot.am

 Այսօր Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ վաղ առավոտից խուզարկություններ էին անցկացնում ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի գրասենյակում, որտեղ տեղակայված է նաև «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը։

ՀՅԴ մարզային կոմիտեի անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Հովիկ Պետրոսյանն Aravot.am-ին պատմեց, որ առավոտյան ժամը 9-ին, երբ եկել է գրասենյակ, տեսել է շենքը ոստիկաններով շրջապատված։ Իսկ ներսում եղել են քննիչները, որոնք եկել էին խուզարկություն անցկացնելու։

Խուզարկությանը ներկա են եղել Հովիկ Պետրոսյանը ու գրասենյակի գործավարուհին։

Ժամը 9․00-ից մինչև 12․30-ն տևած խուզարկության արդյունքում տարել են մարզային կոմիտեի ու գործավարի համակարգիչները, աշխատանքային փաստաթղթեր, առգրավվել են անգամ ՀՅԴ-ի շարքերը մտնելու համար տված դիմումները։

«Ծիծաղելի է, որ իրենց հետ տարան հանձնաժողովի անդամների ցուցակները, որոնք հասանելի են բոլորին․ election.am կայքով կարող են տպել, վերցնել, բայց մեծ ոգևորությամբ առգրավվեցին։ Մի քիչ զավեշտալի էր նաև իմ անձնական նոթատետրը տանելը, որտեղ ընդհանուր գրառումներ եմ անում»,- ասաց Հովիկ Պետրոսյանը։

Նա նշեց, որ ի ուրախություն ՀՅԴ-ի՝ այս դժվարին օրերում կուսակցության շարքերը համալրելու ցանկություն ունեցողներ կան։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում  

Նմանատիպ նյութեր