211652_close_icon
views-count2320 դիտում article-date 11:27 06-06-2026

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ՊԾ պետ Գևորգ Զաքարյանի կարգադրությամբ մարզերում պարեկներն անցել են ուժեղացված ծառայության. Գեղարքունիքում արդեն հայտնաբերվել են մի քանի օրինախախտ վարորդներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի տեղակալ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Զաքարյանի կարգադրությամբ, ճանապարհային երթևեկության անվտանգության պահպանման շրջանակում, այսօր՝ հունիսի 6-ին, մարզերում ՊԾ գումարտակների անցել են ուժեղացված ծառայության։

Ինչպես Գեղարքունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի և Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ, վաղ առավոտից անցել են ուժեղացված ծառայության։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գեղարքունիքի պարեիենը Սևանի Գավառի Ճամբարակի Մարտունու Վարդենիսի վարչական տարածքներում արդեն հայտնաբերել են մեծ թվով վարորդների, որոնց մի մասը չեն ունեցել ավտոմեքենա վարելու իրավունք, մի քանիսը եղել են ոչ սթափ, եղել են նաև մի քանի ավտոմեքենաներ, որոնց համարանիշները եղել են փոխված։

Այս պահին ծառայությունը պարեկների կողմից շարունակվում է։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր