211652_close_icon
views-count1765 դիտում article-date 15:39 07-09-2026

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Ապարանում «Mercedes Viano»-ն դուրս է եկել հանդիպակաց և բախվել «Mercedes ML»-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ` սեպտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում Ապարան քաղաքում բախվել են «Mercedes ML»-ը և «Mercedes Viano»-ն։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները, ովքեր էլ վթարի փաստով փաստաթղթեր են կազմում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը «Mercedes Viano»-ն է, որը դեպի Լոռու մարզ ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել դեպի Երևան ընթանացող «Mercedes ML»-ին։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր