Չեմ կարող ասել՝ որքան ձայներով, բայց անպայման հաղթելու ենք, հաղթած ենք արդեն. Գագիկ Ծառուկյան
Այսօր՝ նայելով այս մասնակցությանը, որ առավոտյան ժամը 08:00-ից ժողովուրդը մասնակցում է ընտրությանը, այսպիսի բան չի եղել: Ժողովուրդն ուզում է փոփոխություն, արդեն հոգնել է: Այս մասին քվեարկելուց հետո, լրագրողների հետ զրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Մենք քվեարկել ենք լավ փոփոխությունների համար, որ ժողովուրդը լավ ապրի, փող աշխատի, տրամադրությունը բարձր լինի»,-նշել է նա:
Հարցին՝ հավաքական ընդդիմությունը շանս ունի՞ այս ընտրություններում հաղթելու իշխանությանը, Ծառուկյանը պատասխանել է՝ միանշանակ:
«Չեմ կարող ասել՝ որքան ձայներով, բայց անպայման հաղթելու ենք, հաղթած ենք արդեն: Կնայենք՝ ով ամենաշատ ձայները կհավաքի, նա էլ իր վարչապետի թեկնածուին կառաջադրի»,-ասել է Գագիկ Ծառուկյանը: