211652_close_icon
views-count469 դիտում article-date 15:47 07-06-2026

ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը քվեարկության էր եկել տիկնոջ հետ և քվեարկեց հանուն խաղաղության

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կնոջ հետ այցելել է ընտրատեղամաս և կատարել իր քաղաքացիական պարտքը՝ քվեարկելով խորհրդարանական ընտրություններում, գրում է news.am-ը։

Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Պապիկյանը հայտարարել է, որ քվեարկել է վերջնական և տևական խաղաղության օգտին, որպեսզի մեր զինվորականները ծառայեն խաղաղ Հայաստանում։

Հասարակությանը հուզող այն հարցին, թե ինչու էր անհրաժեշտ այս օրերին արտերկրից ժամանող ՀՀ արական սեռի քաղաքացիներին հավաքներին մասնակցելու համար ծանուցագրեր հանձնել, Պապիկյանը պաթետիկ կերպով հայտարարել է, որ դա օրինաչափ պահանջ է, քանի որ երբ քաղաքացիներն ունեն իրավունքներ, ունեն նաև պարտականություններ։ Ակնհայտ է, որ «իրավունք» ասելով Պապիկյանը նկատի ունի ընտրելու իրավունքը և ակնարկում է, որ եթե ինչ-որ մեկը ցանկանում է մասնակցել ընտրություններին, ապա թող մասնակցի նաև հավաքներին։ Այն խնդրանքին, որ ճշտի՝ իր, թե Փաշինյանի հրամանով էին բաժանվում ծանուցագրերը, Պապիկյանը հայտարարել է, որ երկուսն էլ արձակուրդում են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր