211652_close_icon
views-count1114 դիտում article-date 21:21 08-06-2026

Մբապեն աղմկահարույց հայտարարություն է արել ԱԱ-2026-ից առաջ

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագ Կիլիան Մբապեն ԱԱ-2026-ին ընդառաջ ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ ֆուտբոլասերներն ու փորձագետներն ըստ արժանվույն չեն գնահատում ֆուտբոլիստների նախկին նվաճումները:

Ֆրանսիացի հարձակվողի կարծիքով՝ մարդիկ կարող են մոռանալ ամեն ինչ փառահեղ հաղթանակից անգամ մեկ օր անց։

«Ֆուտբոլում մարդիկ շատ են տառապում ամնեզիայով: Դու կարող ես հաղթել ամեն ինչ, իսկ հաջորդ օրը նրանք արդեն կմոռանան այդ մասին։ Հեռավոր անցյալի հաջողությունների մասին այժմ ընդհանրապես ոչ ոք չի հիշում։ Ահա թե ինչու մենք միշտ ապացուցելու բան ունենք, նույնիսկ այն խաղացողները, ովքեր արդեն նվաճել են հնարավոր ամեն ինչ»,- Մբապեի խոսքերն է մեջբերում AS պարբերականը։

Նմանատիպ նյութեր