211652_close_icon
views-count2929 դիտում article-date 21:06 09-06-2026

Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին․Newsline.am

«Իր բոլոր շնորհներով ու գործերով հանդերձ, Դավիթ Մաթևոսյանն ինձ համար, նախ և առաջ, Մարդու և Քաղաքացու կատարյալ տիպարն է: Նրա մեջ ամեն ինչ կար, բացի ԵՍ-ը: Վստահ եմ, որ դա կհավաստի նրա հետ շփված ցանկացած անձ»

Լևոն Տեր-Պետրոսյան

Դավիթ Մաթևսյանն իր վերջին նամակում Նիկոլ Փաշինյանին գրում է.

«Իմ [տեղեկություններով և ] վերլուծությամբ «սրբազան», «հայրենական» պատերազմը տանուլ ես տալիս։ Քանի դեռ ուշ չէ, անձամբ վերցրու պատասխանատվությունը, րոպե առաջ գնա քաղաքական լուծման։ Վստահ եղիր ֊ ժողովուրդը քեզ կաջակցի ու կգնահատի»
ԱԺ նախկին պատգամավոր, 1991-95-ին Մեղրիի ՆԳ բաժնի պետ, ՀԱԿ անդամ ու նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթևոսյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 23-ին` Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտում:

Լևոն Զուրաբյանը բացահայտում է Դավիթ Մաթևոսյանի ողբերգական վախճանի հանգամանքները՝ այստեղ:

Տեսանյութում ներկայացված է հանդիպում-բանակցություն, որը տեղի է ունեցել 1994թ. զինադադարից առաջ, Մեղրիի ու Օրդուբադի ներկայացուցիչների միջեւ, սահմանագծին, Արաքսի ափին: 


Մանրամասն՝ սկզբնաղբյուրում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր