211652_close_icon
views-count2362 դիտում article-date 11:26 10-06-2026

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. անչափահասը «Opel»-ով Արալեզ գյուղում կոտրել է գազատար խողովակներն ու կողաշրջված հայտնվել բետոնե ջրատարում. վարորդն ու անչափահաս ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02:50-ի սահմաններում Արալեզ գյուղի բնակիչ 16-ամյա Գոռ Գ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Արալեզ գյուղի Խանջյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել ճամփեզրի գազատար խողովակի հենասյուներին և կողաշրջված հայտնվել բետոնե ջրատարում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գոռ Գ.-ն, նրա համագյուղացիներ 16-ամյա Գարիկ Կ.-ն, 16-ամյա Նարեկ Ծ.-ն տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի, Արթուր Կոծինյանի և դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Թելման Յոլչյանն ու Զալիբեկ Սահակյանը։

Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վեդիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր