211652_close_icon
views-count1063 դիտում article-date 16:59 10-06-2026

ՊԵԿ-ը հիմնադրամներին հիշեցնում է՝ հաշվետվությունները հրապարակել սահմանված ժամկետում

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հիմնադրամները պարտավոր են իրենց տարեկան գործունեության վերաբերյալ հաշվետվությունը հրապարակել մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ից ոչ ուշ։ Հաշվի առնելով, որ մոտենում է հաշվետվությունների հրապարակման վերջնաժամկետը, ՊԵԿ-ը հորդորում է ապահովել օրենքով սահմանված հաշվետվությունների պատշաճ և ժամանակին հրապարակումը։

«Միաժամանակ, տեղեկացնենք, որ հաշվետվությունների չհրապարակումը կամ օրենքով սահմանված պահանջների խախտմամբ դրանց հրապարակումը կարող է առաջացնել օրենքով նախատեսված իրավական հետևանքներ։ Կոմիտեն կոչ է անում հիմնադրամներին պահպանել օրենսդրության պահանջները և սահմանված ժամկետներում կատարել հաշվետվությունների հրապարակման պարտավորությունը»,- ասվում է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր