211652_close_icon
views-count346 դիտում article-date 18:22 10-06-2026

Խորհրդարան անցած քաղաքական ուժերը պետք է որոշում կայացնեն, ու բոլորս այդ որոշմանը պետք է ենթարկվենք․ խնդիրը մանդատ վերցնել-չվերցնելը չէ, խնդիրը ռազմավարությունն է․ Սերժ Սարգսյան

Խորհրդարան անցած քաղաքական ուժերը պետք է որոշում կայացնեն, ու մենք բոլորս, այդ որոշմանը պետք է ենթարկվենք։ Խնդիրը մանդատ վերցնել-չվերցնելը չէ, խնդիրը ռազմավարությունն է, tert․am-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«ԱԺ անցած ընդդիմությունը կա՛մ մանդատները ստանում է, գնում է խորհրդարան, կամ հրաժարվում է մանդատներից, և այդ երկու ելքերի մեջ էլ կան և՛ առավելություններ, և՛ կան բացասական կողմեր։ Բայց խնդիրը ձևն ընտրելը չէ, խնդիրը հստակ ռազմավարություն ունենալն է։ Տեղի են ունեցել մասսայական խախտումներ»,-նշել է նա։

Սերժ Սարգսյանը նաև վստահ է, որ վերահաշվարկի արդյունքում «Բարգավաճ Հայաստանը» կստանա մանդատներ։ ՀՀ երրորդ նախագահը նաև հայտարարել է, որ ՀՀԿ-ն պատրաստ է մշտապես սատարել այն քաղաքական ուժերին, որոնք ստացել են ժողովրդի քվեն բավականին մեծ չափերով։

Նմանատիպ նյութեր