211652_close_icon
views-count4507 դիտում article-date 09:53 13-06-2026

Գորիսը նրա համար պարզապես քաղաք չէ․ դա իր արմատներն են, իր ուժն ու պատասխանատվությունը․ Լիանա Ալեքսանյան

Լիանա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Առուշ Առուշանյանն այն մարդկանցից է, ովքեր քաղաքը սիրում են սրտով ու ծառայում՝ նվիրումով։

Գորիսի յուրաքանչյուր անկյունում զգացվում է նրա հոգատար վերաբերմունքը, զարգացման հանդեպ տեսլականը և քաղաքի հանդեպ անկեղծ պատասխանատվությունը։Գորիսը նրա համար պարզապես քաղաք չէ․ դա իր արմատներն են, իր ուժն ու պատասխանատվությունը։

Առուշ Առուշանյանի գործերում միշտ խոսում է քաղաքին նվիրված մարդու մտածողությունը՝ կառուցող, պահպանող և առաջ նայող։ Քննադատելը հեշտ է, բայց քաղաք կառուցելը՝ դժվար։

Յուրաքանչյուր ղեկավար ունի թե՛ աջակիցներ, թե՛ քննադատներ, սակայն կարևոր է տեսնել նաև կատարված աշխատանքը, մարդկանց կողքին լինելու պատրաստակամությունն ու պատասխանատվությունը։

Առուշ Առուշանյանը շատերի համար մնում է մարդ, ով իր քաղաքին ու համայնքին նվիրված է եղել սրտով։

Եկեք տարբեր կարծիքներ ունենալով հանդերձ՝ պահպանենք հարգանքը միմյանց նկատմամբ։ Հանգիստ վեր ընգեք տեղրներդ։

Կողքդ ենք մինչև վերջ իմ ազնիվ ընկեր

Նմանատիպ նյութեր