211652_close_icon
views-count595 դիտում article-date 11:35 14-06-2026

ԲՀԿ-ի հայցերը մերժվել են

2 ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու ԿԸՀ որոշումների դեմ ԲՀԿ-ն հայցեր էր ներկայացրել վարչական դատարան։

Երկու հայցերն էլ մերժվել են։

ԿԸՀ-ն ստիպված է լինելու վերաքվեարկության մասին որոշում կայացնել։

Դատարանն արձանագրում է, որ այն սահմանված է Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներն ամփոփելու վարույթում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին վերապահված լիազորությունների շրջանակներում, որով Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավասու է առանձին ընտրական տեղամասերում նշանակելու վերաքվեարկություն։

Ուստի տվյալ նորմով սահմանված լիազորությունը սույն դեպքում թեև կիրառելի չէ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովն Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների ամփոփման փուլում ստիպված է լինելու իր որոշմամբ (սույն գործով վիճարկվող) արձանագրված խախտումների լույսի ներքո ընդունել որոշում առանձին ընտրական տեղամասում վերաքվեարկություն անցկացնելու մասին։

Նմանատիպ նյութեր