211652_close_icon
views-count397 դիտում article-date 18:40 14-06-2026

Պետք է ընտրությունները չեղարկվեն ու նշանակվեն նոր ընտրություններ. Չալաբյան

Պետք է ընտրությունները չեղարկվեն ու նշանակվեն նոր ընտրություններ. Չալաբյան։ Այս մասին ասել է «Հայաքվե» նախաձեռնության համակրգող Ավետիք Չալաբյանը։

«Բայց նոր քվեարկությունը չպետք է կրկնի նախորդ քվեարկությունը, այլապես մենք անընդհատ կստանանք նույն խայտառակ արդյունքը, պետք է, ի վերջո, իրավակարգը Հայաստանում վերականգնվի, հսկայական քանակությամբ մարդիկ բերման են ենթարկվել, ձերբակալվել են, բաց են թողվել։ Մեզ պետք է գնալ նոր ընտրությունների, որպեսզի մեր ժողովրդի մոտ ընտրությունների ինստիտուտի նկատմամբ վստահությունը վերականգնվի։

Փաշինյանը երբ նոր էր եկել իշխանության, պարբերաբար հայտարարում էր նրա մասին, որ այլևս Հայաստանում երբևիցե ընտրություններ չեն կեղծվելու, որ Հայաստանում ընտրությունները այսուհետ պետք է օրենքին համապատասխան անցկացվեն։ Ես կարծում եմ, այսօր է օրը դա ապացուցելու»,- նշել է նա։

Նմանատիպ նյութեր