211652_close_icon
views-count307 դիտում article-date 18:01 15-06-2026

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության խորացման հարցերը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ արտաքին գործերի դաշնային նախարար Յոհան Վադեֆուլի հետ: Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: 

Գերմանիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանում անցկացված ժողովրդավարական ընտրությունների և հաղթանակի կապակցությամբ՝ վերահաստատելով Գերմանիայի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացման և եվրոպական ինտեգրման ուղուն: 

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ գործընկերության հարցեր. երկուստեք ընդգծվել է նախորդ տարվա դեկտեմբերին ստորագրված «Երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին» հռչակագրի կետերի կյանքի կոչման ուղղությամբ համատեղ աշխատանքների կարևորությունը: 

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության խորացման հարցերի շուրջ: 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին:

Նախարար Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ ՀՀ տեսլականը:

Նմանատիպ նյութեր