211652_close_icon
views-count259 դիտում article-date 19:24 15-06-2026

Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»

Պորտուգալացի մարզիչ Ռուբեն Ամորիմը կգլխավորի իտալական «Միլանը», հաղորդում է հայտնի ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

41-ամյա մասնագետի պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված կլինի մինչեւ 2028թ. հունիս եւ մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Նա կստանա տարեկան 3,5 միլիոն եվրո աշխատավարձ։

Ռուբեն Ամորիմը «Միլանի» գլխավոր մարզիչի պաշտոնում կփոխարինի իտալացի Մասիմիլիանո Ալեգրիին։

Իտալիայի անցած առաջնությունում «Միլանը» 70 միավորով գրավել է 5-րդ տեղը։

Ամորիմի նախորդ ակումբն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» էր, որը նա գլխավորել է 2024թ. նոյեմբերից մինչեւ 2026թ. հունվար։

Նմանատիպ նյութեր