211652_close_icon
views-count391 դիտում article-date 13:04 16-06-2026

Դեսպան Տիգրան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի անդամ, «Նոր ժողովրդավարություն» կուսակցության ներկայացուցիչ Թեոդորոս Ռուսոպուլոսին։ Այս մասին տեղեկացնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից:
 
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ խորհդարանական հարաբերությունները զարգացնելուն ուղղված քայլերը։
 
Դեսպան Մկրտչյանը հույն խորհրդարանականին ներկայացրել է Հայաստան-Հունաստան բարեկամական հարաբերություններում արձանագրած ձեռքբերումները, առաջիկայում նախատեսված ծրագրերը։
 
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում կայացած վերջին խորհրդարանական ընտրություններին, ինչի համատեքստում Թեոդորոս Ռուսոպուլոսը փոխանցել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված իր շնորհավորական նամակը։
 
Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է նաև հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը։
 
Քննարկվել են հարևան երկրների հետ խաղաղության կայացմանն ուղղված Հայաստանի քաղաքականությունը, ինչպես նաև ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը։

Նմանատիպ նյութեր