211652_close_icon
views-count361 դիտում article-date 09:57 20-07-2026

Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում (AFPC) մասնակցել է «Հայաստանի առաջընթացի ուղին» խորագրով կլոր սեղան-քննարկմանը։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։

Իր ելույթում դեսպանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգը, անդրադարձել երկկողմ համագործակցության զարգացման հիմնական ուղղություններին և ընդգծել տարբեր ոլորտներում առկա նոր հնարավորությունները՝ ներառյալ բարձր տեխնոլոգիաների, կրիտիկական հանքանյութերի, կիսահաղորդիչների, միջուկային էներգետիկայի և արհեստական բանականության ոլորտները։

Քննարկման ընթացքում մասնակիցները հարցեր են ուղղել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների, տարածաշրջանային զարգացումների, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների և այլնի վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր